շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանին պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանը՝ իր «նազիր վեզրիներով»․ Վահան Բադասյան

Վիտալի Բալասանյանին պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանը՝ իր «նազիր վեզրիներով»․ Վահան Բադասյան

Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը չի զղջում, որ քարոզարշավի ընթացքում որոշ թենածուների որակել է՝ «աղբ»:

«Ես որոշ թեկնածուների համարել եմ աղբ, այդ մասին բարձրաձայնել եմ ու պատասխան տալիս եմ այդ բառի համար», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը՝ չցանկանալով թվարկել այդ թեկնածուներին։

Նրա խոսքով, անընդունելի է 120 հազար բնակչություն ունեցող Արցախում մեկ-երկու ամսում ստեղծել կուսակցություններ, կազմել դաշինք ու հայտարարել թեկնածու պաշտպանելու մասին։ Դա, ըստ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահի, նշանակում է, որ իրենք ամեն ինչի գնով փորձում են հասնել իշխանության ու վերարտադրվեն։

«Դրա վրա աչքը փակել է Հայաստանի իշխանությունը։ Եվ իհարկե, ՀՀ իշխանություններն էլ իրենց թեկնածուներն ունեն Արցախում։ Նրանք բաժանված են մի քանի մասերի, և դա զգացվում է արցախյան ընտրություններում նրանց աջակցությամբ», - ասաց Բադասյանը։

Նա թվարկեց՝ Արարատ Միրզոյանը և Ալեն Սիմոնյանը Արցախում սատարում է Արայիկ Հարությունյանին, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Մասիս Մայիլյանին, իսկ Վիտալի Բալասանյանին պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանը՝ իր «նազիր վեզրիներով»։

«Ում է աջակցում Նիկոլ Փաշինյանը, չեմ կարող ասել», -ասաց Բադասյանը։

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին։ Առաջադրվել է 14 թեկնածու։

  • Կիսվել: