հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության գիրկն է անցնում 2019 թվականը: Այն իսկապես իրադարձություններով եւ փորձություններով լի ժամանակաշրջան էր։
Իմ հայ ժողովուրդ, մարտի դաշտում մենք բազմաթիվ անգամ ապացուցել ենք, որ մեր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Լիահույս եմ, որ քաղաքական և դիվանագիտական դաշտում նույնպես բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ամրացած:

Հայ մարդը միշտ Նոր տարին դիմավորելիս գինու բաժակը առել է ձեռքը, շշնջացել է՝ խաղաղություն աշխարհին։ Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել։ Դարեր շարունակ Արևելքի ու Արևմուտքի բախման քառուղիներում ընկած Հայաստանն ասպատկվել է, ավերվել, բաժանվել հզորների միջև, սակայն հայի քաջ բազուկը ցույց տվեց, որ կարող է դիմակայել, հաղթել և, երբ հայ ժողովուրդը խաղաղության կարճատև պահեր է ունեցել, ստեղծագործել է, կերտել արվեստի հրաշքներ, մարդկային մշակույթն ու քաղաքակրթությունը հարստացրել իր հոգու գեղեցկություններով։

Այս գալիք Նոր տարում բոլորին թող ուղեկցի հաղթանակը, թող բոլոր խնդիրները մնան անցյալում, թող, որ 2020 թվականին սպասվող ներքաղաքական լարված փորձություններից անցնցում դուրս գանք, եւ խաղաղություն լինի ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմանին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

  • Կիսվել: