շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային է․ Արսեն Թորոսյան

Վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային է․ Արսեն Թորոսյան

Վիրավորումների ճնշող մեծամասնությունը, գրեթե 100 տոկոսը , ոչ հրազենային, որովհետև փաստացի, սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոյանը։

«Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան և հենց այդ  բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ դժբախտաբար նաև մահը»,- նշեց Թորոսյանը: 

Նախարարը հրաժարվեց վիրավորների թվի մասին որևէ տեղեկություն հայտնել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Պաշտպանության նախարարությունը հայտնում է բոլոր տեղեկությունները:

Նախարարը նաև հավաստիացրեց, որ բուժանձնակազմն ապահովված է անհրաժեշտ  դեղորայքով և բուժսարքավորումներով։ Բուժանձնակազմիտեղափոխումն իրականացվում է անխափան։

  • Կիսվել: