կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջազգային կազմակերպություններում բավարար կամք ու վճռականություն չկա մեր հարցերը ուշադրության ներքո պահելու․ Բեգլարյան

Միջազգային կազմակերպություններում բավարար կամք ու վճռականություն չկա մեր հարցերը ուշադրության ներքո պահելու․ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը և Գեղամ Նազարյանը երեք օրով այցելել էին Նյու Յորք՝  միջազգային որոշ կազմակերպությունների և տեղի հայկական շրջանակների հետ հանդիպումների նպատակով:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Բեգլարյանը որպես լավ նորությունն առանձնացրել է այն, որ հայկական համայնքում ցանկությունն ու մղումը կա Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների համար պայքարելու, սակայն, ըստ նրա, Սփյուռքն ուղղության և գործնական քայլերի կարիք է զգում:

«Իսկ վատ նորությունը (բայց ոչ անակնկալ) այն է, որ միջազգային կազմակերպություններում բավարար կամք ու վճռականություն չկա մեր հարցերը հետևողական ու համապարփակ ուշադրության ներքո պահելու։ Երկու ճակատում էլ հսկայական կարիք ու որոշակի հնարավորություններ կան աշխատելու, սակայն ճամփան երկար է, և պետք է պատրաստ լինենք ռազմավարական պայքարի»,- նշում է Բեգլարյանը։

 

  • Կիսվել: