հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վերջին մեկ օրում ԼՂ է վերադարձել 306 փախստական. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում ԼՂ է վերադարձել 306 փախստական. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 306 փախստական: Իրենց տներ վերադարձող արցախցիների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 42 000 բնակիչ:

 

  • Կիսվել: