կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերին Հոռաթաղում տեղահանված 15 ընտանիք է հաստատվել. Համայնքապետ

Վերին Հոռաթաղում տեղահանված 15 ընտանիք է հաստատվել. Համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչները շարունակում են ապրել ու արարել հայրենի եզերքում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերին Հոռաթաղի համայնքապետ Գրիշա Մարտիրոսյանը: «Գյուղը 622 բնակիչ ունի: 44-օրյա պատերազմից հետո տեղահանված 15 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 52 բնակչով:

Դպրոցն ունի 103 աշակերտ. դասասենյակները չեն բավարարում, պետք է նոր մասնաշենք կառուցվի: Մանկապարտեզ չունենք, սակայն նախադպրոցական տարիքի շուրջ 80 երեխա ունենք գյուղում: Գործում են համայնքապետարան, բուժկետ, իսկ հանդիսությունների սրահ չունենք: Գյուղամիջյան ճանապարհների մի մասն ասֆալտապատված է:

Բնութագրությունը հասանալի չէ

Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Պատերազմի ընթացքում գյուղում 1 տուն մասնակի վնասներ է կրել. առաջիկայում նախատեսվում է վերանորոգել»,- ներկայացրել է Գ. Մարտիրոսյանը: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ

 

  • Կիսվել: