հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը կցակառույցի խնդիր ունի. տնօրեն

Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը կցակառույցի խնդիր ունի. տնօրեն

ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի Քերոլայն Քոքսի անվան միջնակարգ դպրոցը 2020թ. դեկտեմբերի 1-ից շատ արագ ինքնակազմակերպվեց և լծվեց ուսումնառությանը :

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանը նշեց, որ անխտիր վերադարձել էին բոլոր ուսուցիչները, աշակերտների մեծամասնությունը և նրանք անցել էին իրենց ամենօրյա ուսումնական գործընթացին :Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Հիմնականում ուսումնառությունը իր հունի մեջ էր ընկել 2021թ. հունվարից մինչև ուսումնական տարվա ավարտը: 12 աշակերտ բացակայում էին, բայց նոր ուսումնական տարում արդեն բոլորն էլ վերադարձել էին : Այժմ դպրոցում սովորում է 103 աշակերտ», - ասաց Ա. Մարտիրոսյանը:
 
Տնօրենը անդրադարձավ դպրոցի մեծ խնդիրներին, և նշեց, որ ավելի փոքր խնդիրները փորձում են լուծել ներքին կարգով, հովանավորի կամ դպրոցն ավարտած շրջանավարտների միջոցով:
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Մենք ունենք կցակառույցի խնդիր, դպրոցի դասասենյակները չեն բավարարում, և մենք ստիպված կաբինետ և դասարան համատեղում ենք : Ուստի նպատակահարմար կլիներ, եթե մեզ աջակցեին պետական մակարդակով կամ բարերարի միջոցով, կցակառույց կառուցվելու համար, որպեսզի դասապրոցեսները ավելի արդյունավետ կազմակերպվեն :
Բնութագրությունը հասանալի չէՈւնենք նաև սպորտդահլիճի խնդիր, նախանցած տարին «Բեյզ Մեթըլս» ընկերությունը ստանձնել էր այդ պարտականությունը, սակայն պատերազմի պատճառով թերի մնաց սպորտդահլիճի շենքը : Այսօր չգիտենք, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ շենքին : Դպրոցում ջեռուցման խնդիր չկա :
Բնութագրությունը հասանալի չէՀայոց լեզու և գրականության ուսուցչի կարիք ունեինք և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, ի ուրախություն մեզ, մեր համայնք եկավ Գայանե Խեչումյանը, ով արդյունավետ կերպով լրացնում է ուսուցչի թափուր տեղը», - նշեց Ա. Մարտիրոսյանը: Դպրոցում դեռ չի մեկնարկել երկարօրյա ուսուցումը և տնօրենը մեծ ակնկալիքներ ունի այդ ծրագրից. «ԿԳՄՍ նախարարը խոստացել է, որ եկող ուսումնական տարվանից մեր դպրոցը ևս կանցնի երկարօրյա ուսուցման» :
Բնութագրությունը հասանալի չէ
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց աշակերտը պետք է դպրոցն ավարտի որպես պատրաստի զինվոր, պատրաստ ամեն իրավիճակ հաղթահարելու. «Զինղեկներին ուղղորդել ենք, որ նախապատվությունը տան գործնական պարապմունքներին : Պարապմունքներն այսպես ավելի հետաքրքիր ու արդյունավետ են կազմակերպվում, քան առաջ էր, քանի որ աշակերտները մեծ սիրով և սպասելիքներով են մասնակցում այդ դասերին» :
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: