չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վերանորոգվում են Հերհերի բուժկետն ու ակումբը

Վերանորոգվում են Հերհերի բուժկետն ու ակումբը

Մարտունու շրջանի Հերհեր համայնքն ապրում է իր բնականոն կյանքով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հերհեր համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում գյուղը կրել է բազմաթիվ վնասներ. երկու բնակելի տուն ավերվել է, մեկը՝ հրկիզվել, շուրջ հարյուրն էլ՝ մասնակի վնասվել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում վերաբնակեցվել է յոթ ընտանիք. ևս երեսուն տուն կարող են տրամադրել տեղահանված ընտանիքներին:


«2020 թվականի դեկտեմբերի 23-ից արդեն վերաբացվել է գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 81 աշակերտ:Մանկապարտեզ, ցավոք սրտի, չունենք:Հանդիսությունների սրահը հին է, վերանորոգման կարիք ունի: Արդեն մի քանի օր է, ինչ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից սկսվել են բուժկետի և ակումբի վերանորոգման շինաշխատանքները: Ունենք մարզադահլիճ, որը կառուցվել է ֆրանսիահայ բարերարների օգնությամբ: Մինչ պատերազմը գյուղը մայրուղուն կապող ճանապարհը ասֆալտապատվել էր: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր, սակայն հուլիսի 15-ից գյուղը ջուր կունենա»,- տեղեկացրել է գյուղապետը:
Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Ա. Ալեքսանյանը նշել է, որ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ:

 

  • Կիսվել: