ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերանորոգվել է Մեծամորի համայնքապատկան հյուրանոցը՝ ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին՝ թվով 150 հոգու, ապահովելով ժամանակավոր կացարանով

Վերանորոգվել է Մեծամորի համայնքապատկան հյուրանոցը՝ ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին՝ թվով 150 հոգու, ապահովելով ժամանակավոր կացարանով

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի համագործակցության արդյունքում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, վերանորոգվել է Մեծամորի համայնքապատկան հյուրանոցը՝ հնարավորություն ընձեռելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին՝ թվով 150 հոգու, ապահովել ժամանակավոր կացարանով: Այս մասին տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Վերանորոգման աշխատանքները ներառել են` էլեկտրաէներգիայի ցանցի ապահովում, 4-րդ հարկի և տանիքի բարեկարգում, կոյուղատար համակարգի վերանորոգում, սանհանգույցների տեղադրում, ավելի քան 50 մահճակալների տրամադրում, ինչպես նաև սենյակների կոսմետիկ վերանորոգում: Արդյունքում հյուրանոցում բանուկ սենյակների թիվը հասել է 45-ի:

 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: