ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերականգնվել է Արցախի Հանրապետությանը պատճառված 6,5մլն․ դրամի չափով գույքային վնասը

Վերականգնվել է Արցախի Հանրապետությանը պատճառված 6,5մլն․ դրամի չափով գույքային վնասը

Պետության գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված ստուգման արդյունքներով ապահովվել է ընդհանուր 6.500.000 դրամ գումարի չափով գույքային վնասի վերականգնում:

ԱՀ դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ավելի վաղ, ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և Ստեփանակերտ քաղաքի ու շրջանների դատախազությունների կողմից նախաձեռնվել էր տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարների գանձման գործընթացի օրինականության ստուգում:

Ստուգման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ի հայտ են բերվել մի շարք խախտումներ և թերություններ, որոնց հետևանքով առաջացած ընդհանուր 6.500.000 դրամի չափով գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

  • Կիսվել: