շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերականգնողական կենտրոնը համալրվել է սարքավորումներով

Վերականգնողական կենտրոնը համալրվել է սարքավորումներով

Օրերս Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը համալրվել է Ֆրանսիայի Ալպ Մարտին, Վար և Մոնակո բնակավայրերի Հայ առաքելական եկեղեցու կրոնական ընկերության կողմից ձեռք բերված AIRSEP MODEL6 visionAIR Oxygen Conventrator GPB0121090734 և ЭМА Полюс-2М մագնիսաթերապիայի համար նախատեսված սարքավորումներով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը:

«Այս երկու սարքերը ստացել ենք որպես նվիրատվություն, որը Ֆրանսիայից Արցախ է հասցրել Արման Ղարամյանը: Բժշկական սարքավորումները կծառայեն վիրավոր զինվորների և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական կենտրոնում բուժման առավելագույն արդյունք ապահովելուն։ Վերականգնողական կենտրոնի ամբողջ անձնակազմի, բուժվողների և նրանց հարազատների անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը Արման Ղարամյանին և նրան աջակցողներին, ինչպես նաև Նիցայի հայ համայնքին՝ նման աջակցության և բարեգործության համար։ Այս սարքավորումները մեծ ազդեցություն կունենան կենտրոնի շահառուների բուժումն ավելի լիարժեք կազմակերպելու համար», - նշեց Վ. Թադևոսյանը:

  • Կիսվել: