երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վայքում կգործի Արցախից տեղահանված անձանց ընդունելության կենտրոն

Վայքում կգործի Արցախից տեղահանված անձանց ընդունելության կենտրոն

Արցախից Հայաստան տեղափոխված անձինք նախ մուտք են գործում Կոռնիձորի հաշվառման կայան, այնուհետեւ հաշվառման գործընթացը տեղի է ունենում Գորիսում՝ Դրամատիկական թատրոնում եւ 6-րդ դպրոցում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Նա նշեց. ՛՛Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կանցկացվի նաեւ Վայքի կենտրոնում՛՛

Այսօր ավելի վաղ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես հայտնել էր, որ Վայք քաղաքում բացվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունելության երկրորդ կենտրոնը:

Հիշեցնենք, որ առաջին նմանատիպ կենտրոնը բացվել էր ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մշակույթի տանը։

  • Կիսվել: