հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վարչապետը համոզված է՝ հարկ եղած դեպքում ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի

Վարչապետը համոզված է՝ հարկ եղած դեպքում ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի

Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և Հայաստանը  Ռուսաստանի հետ ունի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական բանակն օգնի Հայաստանին:

Խոսելով այն մասին, թե որ դեպքում դա կարող է տեղի ունենալ՝ վարչեպետն ասել է. «Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի»:

 

 

  • Կիսվել: