չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ․ Արծրուն Հովհաննիսյանը առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ․ Արծրուն Հովհաննիսյանը առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Ադրբեջանի ԶՈՒ-երը նույն ժամանակ սկսել են ինտեսնիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտը: Այս պահին տուժածների մասին ճշգրտում է կատարվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, սակայն վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ:

Հովհաննիսյանը նաև հերքեց տեղեկությունները, թե Հայաստանից հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը` այն համարելով  ապատեղեկատվություն։

Հովհաննիսյանը նաև փաստեց, որա ադրբեջանցիները Արցախի տարբեր հատվածները համարում են Հայաստանի մաս։ 

  • Կիսվել: