հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վադիմ Ռաջաբ օղլի Վելիև՝ հայրը ադրբեջանցի․ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները

Վադիմ Ռաջաբ օղլի Վելիև՝ հայրը ադրբեջանցի․ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները

Facebook սոցիալական ցանցում օգտատերերը տեղեկություններ են հրապարակում նորաստեղծ կուսակցության անդամների մասին, նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո։

Ակցիան կազմակերպել են մեկ ամիս առաջ ստեղծված Արցախի հեղափոխական կուսակցության անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:

Ավելի վաղ Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Ստեփանակերտում ավտոերթ իրականացնող մի խումբ ակտիվիստների։ Վերջիններս հանդես են գալիս Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականի կոչերով։

Ըստ հրապարակումների, նրանցից մեկը «Վադիմ Ռաջաբի Գրիգորյանն է, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր»։

«Ո՞վ է մեր նորաթուխ հեղափոխականը, տեղյա՞կ եք։ Դաժանաբար սպանության համար Ռուսաստանի մի շարք գաղութներում պատիժ կրած և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների կողմից արտաքսված Վադիմ Ռաջաբի Գրիգորյանը, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր։ Ինքը այն նույն քրեական ենթամշակույթ կրողներից է, ում դեմ ներկայումս Հայաստանի վարչապետի ցուցումով պայքարում են իրավապահ մարմինները։ Պատկերացնու՞մ եք, այս մարդը որպես պատգամավորի թեկնածու հայտնվել է մի անհասկանալի «կուսակցության» ընտրական ցուցակում։ Մի՞թե սրանց եք ուզում տեսնել Ազգային ժողովում։ Մի՞թե այս հանցավոր տարրերը պիտի թելադրեն մեր երկրում», - գրել է Facebook-ի օգտատեր Լևոն Սահակյանը:


Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին): 

  • Կիսվել: