ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուշքի եկեք, քանի որ եթե անհրաժեշտ լինի, խփելու ենք այլ քաղաքների, ավելի մեծերին․ Արայիկ Հարությունյան

Ուշքի եկեք, քանի որ եթե անհրաժեշտ լինի, խփելու ենք այլ քաղաքների, ավելի մեծերին․ Արայիկ Հարությունյան

Այսօր, առաջին անգամ, իմ հրամանով Արցախի ԶՈւ-երը հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին: Այս մասին  հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝  շեշտելով, որ ստիպած  էին դա անել։

«Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է նաև Ստեփանակերտը՝ դա անելով «Սմերչով», «Պոլոնեզով», ամենաժամանակակից տարբեր հեռահար հրիթային համակարգերով: Ստեփանակերտի գլխին ամեն վայրկյան պտտվում են տարբեր անօդաչուներ: Չեն դադարում հրթիռակոծությունները: Այսօր, առաջին անգամ, իմ հրամանով Արցախի ԶՈւ-երը հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին:

Ես ժամանակին հուշել էի, զգուշացրել էի: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին ենք խփել, դա նրանց մշտական զինվորական տեղակայման վայրերից է:

Խփել ենք, որովհետև պարտադրել են: Ուշքի եկեք, քանի որ եթե անհրաժեշտ լինի, խփելու ենք այլ քաղաքների, ավելի մեծերին: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ: Ես հրամայել եմ որոշ ժամանակ դադարեցնել խոշոր քաղաքների վրա հրթիռային ու հրետակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին:

Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Արդեն այդ հրամանն իմ կողմից եղել է՝ դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի հրթիռային ու հրետանային միջոցներից խոշոր բնակավայրերի ուղղությամբ»,-ասաց նախագահ Հարությունյանը։

  • Կիսվել: