երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուրուգվայի Սենատն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ուրուգվայի Սենատն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ուրուգվայի Սենատը միաձայն հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ երթևեկություն:

Այս մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնում է Հարավային Ամերիկայի հայկական ազգային խորհրդի ներկայացուցչությունը:

Փաստաթղթում մասնավորապես կոչ Է արվել Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները և ապահովել ազատ տեղաշարժը Արցախը Հայաստանին կապող միջանցքով ՝ վերջ դնելով բնակչության ճնշումներին, ինչպես նաև համերաշխություն են հայտնել Արցախի բնակչությանը, որի իրավունքները պետք է հարգվեն հակամարտության կարգավորման բոլոր մասնակիցների կողմից:

 

  • Կիսվել: