կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ. ԱՀ նախագահ

Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ. ԱՀ նախագահ

Պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, բավական էր հետևել Ադրբեջանի քայլերին ու հայտարարություններին: Այո, պատերազմ մենք սպասում էինք: Եվ ասօր ժամը յոթի դրությամբ ամբողջ երկայնքով` Օմարից մինչև Արաքս սկսկվեց հարձակումը: Ձեռագիրը նույնն է ինչ ապրիլյանի օրերին, բայց մասշտաբները անհամեմատ ավելի մեծ են:Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր Արցախի հետ կռվում է ոչ թդ Ադրբեջանը այլ Թուրքիյան: "Ուզում եմ սա ի լուր աշխարհւի հայտարարել",- ընդգծեց ԱՀ նախագահը:

՛՛Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնական Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնայկ զոհեր, տասնյակ վիրավորներ, քաղաքացիական բնակչության շրջանակներում նույնպես կան զոհեր ու վիրավորներ, առաջին զոհերը եղել են առավոտյան՝ տատիկ ու երեխա:

Մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանւ, այլև Թուրքիան, ոչ միայն անօդաչու, ինքնաթիռներ, այլև զինվորականներ են առկա, էլ չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին, Արցախը կռվում է միայն օգտագործելով ԱՀ ՊԲ ուժերը, և իհարկե՝ կլինեն կամավորներ ՀՀ-ից: Մենք ունենք ինֆորմացիա այն մասին, որ վերջին օրերին տասնյակ թուրքական ռազմական ինքնաթիռներ ռազմական ուղեբեռով թռել են Ադրբեջան:

Հարությունյանը նաև հավելեց. ՛՛Դիրք կորցրել ենք, կարող է կորցնենք, դիրքեր ազատագրելու ենք հաստատ, պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են, այն մտահղացումը, որն ունի թշնամին, ես իրավունք ունեմ այդպես անվանել, ձախողվելու է՛՛:

Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ հակառակորդը ևս ծանր կորուստներ է կրել` հարուրավոր զոհեր, մեծ քանակությամբ զինտեխնիկա: 

Արայիկ Հարուիթյունյանը նաև հավելեց, որ այսօր տասնյակ անգամ կապ է հաստատել ՀՀ վարչապետի հետ ինֆորմացիայի փոխանակման համար:

Նրա խոսքերով` արդեն տաս հազարից ավել կամավորներ են հերթագրվել, բայց դրա կարիքը դեռևս չկա` քանզի Պաշտպանության բանակը պատվով կատարում է իր առջև ստանձնած պարտավորությունները: "Այսօր ինձ զանգահարել են Սփյուռքի հրեթե բոլոր գաղթօջախներից` առաջարկելով իրենց օգնությունը: Ես շնորհակալ եմ դրա համար, ինչպես նաև քաղաքական դաշտում կոնսոլիդացիայի համար",- նշեց Ահ նախագահը:

Կա ՀՀ-ի կառավարության որոշումը՝ ընդհանուր մոբիլիզացիա, Արցախում էլ արդեն սկսված է՛՛,-ասաց նա: 

  • Կիսվել: