ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին իր թվիթերյան էջում հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։

Նա նշել է, որ  այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշիում «Գորշ գայլերը» մտադիր են դպրոց բացել:

Նշենք նաև, որ այս առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել Արցախի ԱԳՆ-ն:

  • Կիսվել: