Թուրքիայի «Ազգայնական շարժում»  կուսակցության (Գորշ գայլերի քաղքական թեւ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է Շուշիում  ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի կառուցման մասին, հայտնում է Hurriyet-ը:

Նշվում է, որ  Դեւլեթե Բահչելին ասել է, որ Շուշիում դպրոց կառուցելու իր առաջարկին հավանություն են տվել  թե՛ նախագահ Էրդողանը, թե՛ նախագահ Ալիեւը։

Նա շեշտել է նաեւ, թե ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի հիմնարկեքը կլինի 2021-ի հունվարի 30-ին։