շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում

Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում

Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմանում Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Եղիազարյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ կո»-ի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել պարեկները, քննչական խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո 8 մլն արժողությամբ համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով ժամանած ինչ-որ անձինք փորձել են վերամբարձ կռունկի միջոցով մեքենան տեղափոխել, սակայն պարեկները թույլ չեն տվել:

  • Կիսվել: