ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած Շուշի քաղաքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը, հայտնում է Rusarminfo-ն։

Վերջինս նաև մեղադրանքներ է ուղղել հայկական կողմին՝ շփման գծում տեղի ունեցած սադրանքներին անդրադառնալով, խոստացել՝ «ադրբեջանցիները կպատասխանեն»:

«Ռուս խաղաղապահները պետք է այնպես անեն, որ դա չկրկնվի: Ադրբեջանը կպաշտպանվի»,- ասել է նա:

Քըլըչը նաև հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս ««Զանգեզուրի միջանցքի» բացման օգտին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: