ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները

Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, գրում է ermenihaber.am-ը:

Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում 2020թ․ մարտի 31-ին կայանալիք այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները դրսևորումն են այն ջանքերի, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն լեգիտիմացնել գոյություն ունեցող իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին։ Այս քայլը միջազգային իրավունքի՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ որոշումների և ԵԱՀԿ-ի սկզբունքների ակնհայտ խախտւմ է»։

Նշվում է, որ Թուրքիան այդ ընտրությունները չի ճանաչում և համարում է անօրինական և շեշտվում այն հավաստիացումը, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրին արդարացի գտնելու ջանքերին։

Ակնհայտ միակողմանի և ապակառուցողական մոտեցում որդեգրած Թուրքիան կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին չճանաչել Արցախում կայանալիք ընտրությունները։ Մինչդեռ Արցախը բազմիցս է ապացուցել, որ ունակ է ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան ազատ ընտրություններ կազմակերպել, ինչը դժվար իրականանալի է հենց նույն Թուրքիայում։

  • Կիսվել: