շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում են

Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախորդ օրվա վերլուծությունները ցույց են տվել՝ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հոկտեմբերի 3-ին հայ ժողովրդին հղված իր ուղերձում:

«Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ»,- ասել է վարչապետը։


 

  • Կիսվել: