երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թշնամու կողմից օկուպացված Տողում գտնվող «Կատարո» գինու գործարանի մի քանի հազար շիշ գինի կդրվի աճուրդի

Թշնամու կողմից օկուպացված Տողում գտնվող «Կատարո» գինու գործարանի մի քանի հազար շիշ գինի կդրվի աճուրդի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և բարերար Գաբրիել Չեմբերջյանի հետ համատեղ լուսանկար։

Սմբատյանը նաև գրառում է արել՝ նշելով. ՛՛Մեր նվագախմբի 15-ամյակին նվիրված բարեգործական ընթրիքին հյուրընկալել էինք պատերազմի ընթացքում թշնամու կողմից օկուպացված Հադրութի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանի սեփականատեր Գրիգորի Ավետիսյանին, որի կողմից նվեր ստացված մեկ շիշ գինին դրվեց աճուրդի։ Այն գնեց մեր նվագախմբի լավ բարեկամ Գաբրիել Չեմբերջյանը և միանգամից նվիրեց Մաեստրո Տիգրան Մանսուրյանին` որպես նվեր նրա գալիք ծննդյան առթիվ:

Ուրախ եմ, որ հայտարարվեց նաև, որ մի քանի հազար շիշ դրվելու է աճուրդի, և ողջ հասույթն ուղղվելու է նոր գործարանի կառուցմանը:
 
Մենք անպարտելի ենք, երբ միասին ենք՛՛:
 

  • Կիսվել: