հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թշնամու 10 տանկ խոցած Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը Պոլիտեխնիկի ուսանող է

Թշնամու 10 տանկ խոցած Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը Պոլիտեխնիկի ուսանող է

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի բակալավրի շրջանավարտ, մագիստրատուրայի «Էլեկտրոնիկա» մասնագիտության ՄՏՏ 918 խմբի ուսանող, Պոլիտեխնիկցի զինծառայող Էդգար Էդվարդի Մարկոսյանը։ «Է․Մարկոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը»,-այս մասին ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

 

Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողական համակազմը շնորհավորում է Արցախի հերոս Է․Մարկոսյանին և շնորհակալություն հայտնում Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ նվիրվածության համար։

Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս:

Փառք Հայոց բանակին։

  • Կիսվել: