Ծանրամարտի աղջիկների ՀՀ առաջնությանը արցախցիները մրցանակային տեղեր են զբաղեցրել
Մարտի 15-22-ը Երևանում ընթանում է ծանրամարտի պատանիների և աղջիկների ՀՀ առաջնությունը, որի ժամանակ Էլինա Նազարյանը 76 կգ քաշային կարգում գրավել է առաջին պատվավոր տեղը, իսկ Յուլիա Շիրինյանը 59 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր:



Յուլիա Շիրինյանը 7 տարեկանից է զբաղվում ծանրամարտով, ասում է՝ այս սպորտաձևը իրեն շատ է ոգևորում առկա դժվարությունները հաղթահարելիս:
«Շատ եմ սիրում այս սպորտաձևը և աշխատասիրության ու իմ առջեւ նպատակ եմ դրել ամենօրյա պարապմուքների միջոցով դառնալ օլիմպիական չեմպիոն»,- ասել է Յուլիան:
ԱՀ ծանրամարտի գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը նշեց, որ գոհ է աղջիկների գրանցած արդյունքներից:
«Առաջնության ժամանակ տրվում է 6 մոտեցում, Յուլիան 6 մոտեցումն էլ գերազանց կատարել է, իսկ Էլինան օգտագործել է 5-ը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մեր սաները պարգևատրվել են մեդալներով և հավաստագրերով»,- ասել է Ա. Նահապետյանը: