շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը. Բեգլարյան

Թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը. Բեգլարյան

Ստեփանակերտում նույնպես, ինչպես Երևանում, անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:

Նշենք, որ Արցախում երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, այն առաջնորդել են հոգևորականները:

Երթին մասնակցել են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր տելեգրամ ալիքում կադրեր է հրապարակել Ստեփանակերտում կայացած ջահերով երթից՝ նշելով. ՛՛Թող աշխարհով մեկ ջահերի լույսը լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին, թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը՛՛:

Հավելենք, որ ջահերով երթ անցկացվել է նաև Ասկերանում:

  • Կիսվել: