երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեժ գծով 38 անհետ կորածների մասին ստացված տվյալների հիման վրա տեղեկատվություն է մշակվել

Թեժ գծով 38 անհետ կորածների մասին ստացված տվյալների հիման վրա տեղեկատվություն է մշակվել

ՌԴ խաղաղապահ առաքելությունը տեղեկացնում է, որ երեկ օրվա ընթացքում թեժ գծի միջոցով ստացվել և մշակվել է անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ 38 տեղեկատվություն  և փոխանցվել են որոնման խմբերին:

 

Հայաստանի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) անհայտ կորած զինծառայողների մասին տեղեկատվություն հավաքագրելու համար թեժ գիծ հեռախոս ստեղծելու մասին հայտարարության հրապարակումից ի վեր՝ 286 քաղաքացիներ դիմել են կենտրոնին:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Ավելի քան 25 հազար քաղաքացի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն վերադարձել են Արցախ:

  • Կիսվել: