հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրապարակումների վերաբերյալ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ. ԱՀ ԱԱԾ

Հրապարակումների վերաբերյալ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ. ԱՀ ԱԱԾ

Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։

Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.am» կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն» «Ֆեյսբուք»-յան էջով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ։

  • Կիսվել: