ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղահանվածների համար կառուցվող բնակավայրում  առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել

Տեղահանվածների համար կառուցվող բնակավայրում առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել

Ասկերանի Սղնախ,Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող է նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատների բետոնային հիմքերը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը:

Нет описания.Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ կառուցվում է 170 առանձնատուն, որոնք ամբողջությամբ նախատեսվում են շահագործման հանձնվել մինչև 2022 թվականի տարեվերջ:Ըստ նախագծի՝ Ասկերանի 4 գյուղերից տեղահանված բնակչության համար կառուցվող նոր բնակավայրը կունենա նաև համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու՝ համայնքապետարանը, բուժկետը և 200 հոգու  համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ:

Нет описания.

Շինարարական աշխատանքներն  իրականացնող  «Կապավոր» ՍՊԸ գործադիր տնօրեն Արայիկ Աբաղյանի տեղեկատվությամբ էլ՝ Աարդեն կառուցվում են 2 տների պատերը, իսկ  առանձնատները նախատեսում են շահագործման հանձնել 2 փուլով։

Нет описания.

«Եթե ոչինչ չխանգարի, չլինեն՝ ֆորս-մաժորային իրավիճակներ, ապա նախատեսում ենք մոտ 50 տուն շահագործման հանձնել այս տարվա ընթացքում, իսկ մյուսները հաջորդ տարեվերջին»,-ասաց գործադիր տնօրենը:

  • Կիսվել: