երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տեղահանվածների համար բնակարանների կառուցման հարցն օրակարգային է. ԱՀ նախագահ

Տեղահանվածների համար բնակարանների կառուցման հարցն օրակարգային է. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վերջին օրերին աշխատանքային տարբեր այցերի շրջանակներում հետևում է տեղահանված հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին:

՛՛Վերջին օրերին աշխատանքային տարբեր այցերի շրջանակներում հետևում եմ մեր տեղահանված հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին։ Խնդիրն օր առաջ լուծելը, ինչպես բազմիցս նշել եմ, հանդիսանում է Կառավարության գլխավոր օրակարգային հարցերից, որը գտնվում է իմ անմիջական հսկողության ներքո՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

 

  • Կիսվել: