երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տեղահանված, ունեցվածքը կորցրած արցախցիներն իրավունք ունեն դիմելու ՄԻԵԴ. Բեգլարյան

Տեղահանված, ունեցվածքը կորցրած արցախցիներն իրավունք ունեն դիմելու ՄԻԵԴ. Բեգլարյան

Արցախից տեղահանված անձինք, իրենց ունեցվածքը կորցրածները բոլոր իրավունքներն ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ՄԻԵԴ դիմելու համար 6-ամսյա ժամկետ կա, և պետք է ուշադիր լինեն այս ժամկետը բաց չթողնելու համար։ Դրանք անհատական դիմումներ պետք է լինեն, և անհրաժեշտ է աշխատել փաստաբանների և իրավապաշտպանների հետ ու հենց նրանց միջոցով էլ դատարան դիմել։ Պետությունից, իհարկե, կարող են վերցնել տեղեկանքներ, վկայականներ և որպես ապացույց ներկայացնեն ՄԻԵԴ–ին՛՛։

Արցախցիները, Բեգլարյանի խոսքով, պետք է հաշվի առնեն, որ այդ գործընթացները ՄԻԵԴ-ում տարիներ են տևում, և այս պահին, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ծանրաբեռնվածությունը, դրանց քննարկմանը հասնելը կարող է 10 տարուց ավելի տևել։

 

  • Կիսվել: