շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղահանված քաղաքացիներին և ոչ տեղահանված քաղաքացիների որոշ սոցիալական խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերն ընթացքի մեջ են. ԱՀ ՍԶՄՆ

Տեղահանված քաղաքացիներին և ոչ տեղահանված քաղաքացիների որոշ սոցիալական խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերն ընթացքի մեջ են. ԱՀ ՍԶՄՆ

Վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն տարածվող մտահոգությունները կիսելով, որոնք առնչվում են տեղահանված քաղաքացիներին և ոչ տեղահանված քաղաքացիների որոշ սոցիալական խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերին, մեկ անգամ ևս հայտնում ենք, որ դրանք ընթացքի մեջ են և իրականացվում են փուլ առ փուլ: Այս մասին հայտնում են Արցախի Աշխատանքի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը մեկնարկել է ցուցակների ճշգրտման աշխատանքներն ավարտելուց և հայաստանյան գործընկեր կառույցի կողմից մեզ փոխանցելուց անմիջապես հետո:

Ինչպես գիտեք, սահմանային լարված իրավիճակով պայմանավորված, վերջին շրջանում ավելի հրատապ դարձավ անվտանգության ապահովման հարցը, ուստի կառավարությունը որոշակի ֆինանսական վերաբաշխումներ է կատարել, ինչը սակայն չի անդրադառնա ընթացքի մեջ գտնվող որևէ ծրագրի իրականացման և աջակցության գումարների փոխանցման գործընթացի վրա՛՛:

  • Կիսվել: