կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղահանված 16 ընտանիք բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում. Թանդիլյան

Տեղահանված 16 ընտանիք բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում. Թանդիլյան

Տեղահանված մեր հայրենակիցներից 16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

՛՛Կահավորումը և առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկան ապահովում ենք՝ տների բարեկարգմանը և ընտանիքների բնակեցմանը զուգահեռ։

Բնակարանային 1-ին փուլի ծրագիրը՝ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գյուղական համայնքներում ապրելու, շարունակվում է՛՛,-գրել է նա։

 

  • Կիսվել: