հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տեղահանության հետևանքով 280 մանկավարժ մնալու է առանց աշխատանքի․ հանդիպում քաշաթաղցիների հետ

Տեղահանության հետևանքով 280 մանկավարժ մնալու է առանց աշխատանքի․ հանդիպում քաշաթաղցիների հետ

Այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում  կայացել է  ԱՀ Քաշաթաղի շրջանից  ՀՀ-ում և ԱՀ-ում սովորող  քոլեջների և ԲՈՒՀ-երի ուսանողների  հավաք- հանդիպում: Հանդիպումը նախաձեռներ եւ իրականացրել էր  ԱՀ Քաշաթաղի շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ ուսանողների խնդիրներին։ Ի՞նչ խնդիրների մասին բարձրաձայնեցին ուսանողները, որո՞նք են այն երեք հիմնական խոչընդոտները, որոնց հետ բախվում են տեղահանված մեր ուսանողությունը ՀՀ-ում այս եւ առհասարակ քաշաթաղցիների կրթական խնդիրների մասին զրուցել ենք Քաշաթաղի շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի հետ, ով նախ փաստեց․

-Քաշաթաղի շրջանից ՀՀ և ԱՀ  բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում են 330-ից ավելի ուսանող։ Տեղահանված  ուսանողների հիմնական խնդիրը եղել և մնում է ուսման վարձի խնդիրը։
2020-2021 ուստարում    Արցախի Հանրապետության կառավարության կողմից  փոխհատուցվել է տեղահանված, բարձրագույն ուսումնական հաստատություններում, առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների ուսման  վարձը։
2021-2022ուստարում ԱՀ  կառավարության կողմից փոխհատուցվել է ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատում, առկա ուսուցմամբ  սովորողների, ինչպես նաև քոլեջներում և ուսումնարաններում սովորողների ուսման վարձի 50%ը։
Հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների  ուսման վարձը որևէ կերպ չի փոխհատուցվում։ Ուսման վարձի  վճարման համար ոչ բոլոր տեղահանված ընտանիքներն  են  վճարունակ, քանի որ մեծամասնությունը  ըստ էության  չունեն եկամտի աղբյուր, իսկ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների մեծ մասը  աշխատանքով ապահովված չեն։

Հանդիպման հիմնական նպատակը շրջանի ուսանողների նալձեռնությամբ  կրթամշակութային և այլ ծրագրերի մշակումն ու իրականացումն է՝ հիմնականում Քաշաթաղին և քաշաթաղցուն  նվիրված։

-Ես գիտեմ, որ բացի ուսանողների խնդրից, Դուք մշտապես Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում նաեւ Քաշաթաղից բռնի տեղահանված եւ այսօր աշխատանքի եւ դպրոցներում տեղավորվելու խնդրի առաջ կանգնած ինչպես աշակերտների, այնպես էլ մանկավարժների խնդիրները։ Ի՞նչիրավիճակ է այս առումով, կբացեք մի փոքր մանրամասներ։

-Տեղահանման օրվանից սկսած  հետևողական աշխատանքներ են տարվում  Քաշաթաղի շրջանի  հանրակրթական դպրոցներից տեղահանված  աշակերտներին ՀՀ  ուսհաստատություններում ընդգրկելու ուղղությամբ 
Սկզբնական շրջանում խնդիրներ են առաջացել  որոշ   դպրոցներում լիցենզավորված տեղերի լրացած լինելու պատճառով։
Դիմել եմ ԱՀ ԿԳՄՍ նախարարին  ՀՀ  ԿԳՄՍ նախարարություն համապատասխան միջնորդություն ներկայացնելու խնդրանքով։
Հարցը ըստ էության լուծում է ստացել  2021թ հունվար-փետրվար ամիսներին։
 Ուշադրության կենտրոնում են պահվում նաև  ուսումնական պրոցեսից դուրս մնացած աշակերտները։
Աշխատանքներ են տարվում նրանց   հանրակրթական և միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններում  ընդգրկելու ուղղությամբ։
   ԱՀ-ում պարտադիր է համարվում հիմնական կրթությունը, իսկ  ՀՀ-ում՝  միջնակարգ կրթությունը։
ՀՀ տեղափոխված,
հիմնական դպրոցն ավարտած  սովորողները ոչ միշտ են ցանկանում ուսումը շարունակել ավագ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատությունում։  Քաշաթաղի շրջանից տեղահանված մանկավարժներին  ՀՀ ուսումնական հաստատություններում  աշխատանքով ապահովելու խնդիրը մինչ օրս մնում է գրեթե անլուծելի։
Բանն այն է, որ պատերազմի հետևանքով   հիմնական աշխատատեղը  կորցրած մանկավարժներին  համապատասխան  աշխատանքով  ապահովելու  համար իմ ջանքերը ոչ միշտ են նպատակին հասնում։
Գրավոր դիմել եմ ԱՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ուսուցչի թափուր աշխատատեղի համալրման համար մրցույթի կարգում համապատասխան փոփոխություն կատարելու և տեղահանված ուսուցիչներին արտամրցութային կարգով աշխատանքի ընդունելու համար, որը համեմատաբար կմեղմի ստեղծված  վիճակը, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Մինչև ս/թ դեկտեմբերի 30ը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները  հարկադիր պարապուրդի դիմաց 50% փոխհատուցում են ստանալու։ Դպրոցների և մանկապարտեզների լուծարումից հետո  մոտ 280 մամկավարժ  ըստ էության  մնալու է առանց աշխատանքի,  պատերազմի հետևանքով և  ոչ  իրենց ցանկությամբ՝  զրկվելով  հիմնական  աշխատատեղից։
Խնդիրը բավականին 
լուրջ հետևանքներ կարող է ունենալ և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է     համապատասխան միջոցներ ձեռնարկել   շատ դեպքերում նույնիսկ երկու անգամ՝ 1990ական թթ Արցախ տեղափոխվելու և 2020թ Արցախից տեղահանվել ու հետևանքով,  հիմնական աշխատատեղ կորցրած մանկավարժներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ։

 

  • Կիսվել: