շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով․ ՃՈ-ն հորդորում է պահպանել ճանապարհային  երթևեկության կանոնները

Հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով․ ՃՈ-ն հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև: Լոռու մարզում կան նաև դժվարանցանելի ճանապարհահատվածներ:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- գրված է հայտարարությունում:

  • Կիսվել: