երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին

Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։

Ճապոնիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ճապոնիան իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին վատթարացման առնչությամբ և խստորեն հորդորում է անհապաղ կասեցնել ագրեսիան, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։  

Ճապոնիան հորդորում է բոլոր կողմերին տարածաշրջանային խնդիրները լուծել խաղաղ կերպով՝ երկխոսության միջոցով»։

  • Կիսվել: