երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ճապոնիան կոչ է արել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով

Ճապոնիան կոչ է արել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով

Ճապոնիան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին և բոլոր կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Յոկո Կամիկավան։

«Ճապոնիան կշարունակի հետևել իրավիճակի զարգացմանը, ներառյալ՝ տեղի բնակիչների վիճակին։ Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով ու երկխոսության միջոցով լուծել այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները»,- ընդգծել է Կամիկավան։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատկանելության հստակեցնող հարցին՝ նա կրկնել է Տոկիոյի դիրքորոշումը, որը մատնանշում է «խաղաղ կարգավորման կարևորությունը՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»։ Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

  • Կիսվել: