ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում․ վարորդները հոսպիտալացվել են

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում․ վարորդները հոսպիտալացվել են

Մարտի 16-ին ժամը 22։15-ի սահմաններում Ստեփանակետ քաղաքի Ս.Դավթի, Պ.Սևակի և Իսակովի փողոցները հատող խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ․ Ղ․-ի (ծնված՝ 1993թ.) վարած «Հոնդա ֆիտ» մակնիշի և Ա․ Մ․-ի (ծնված՝ 1990թ.) վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Տ. Ղ․-ն գանգուղեղային վնասվածք, աջից քունքոսկրի կոտրվածք անցումով մաստիդալ փորոքների, ձախից էպիդուրալ հեմատոմա մինիմալ սուբարախնոիդալ, արյունազեղում գանգուղեղային սալջարդ ախտորոշմամբ, իսկ Ա. Մ․-ն ձախ նրբոլոքի պրոքսիմալ մետաֆիզի բեկորային կոտրվածք տեղաշարժով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
 
Возможно, это изображение (9 человек и на открытом воздухе)

  • Կիսվել: