հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տարօրինակ իրավիճակ Դադիվանքում. ինչ կամ ում են փնտրել ադրբեջանցի հատուկջոկատայինները (տեսանյութ)

Տարօրինակ իրավիճակ Դադիվանքում. ինչ կամ ում են փնտրել ադրբեջանցի հատուկջոկատայինները (տեսանյութ)

Այսօր Դադիվանքում Սուրբ Ծննդյան պատարագին ընդառաջ և բուն պատարագի ժամանակ բավականին տարօրինակ իրադարձություններ են տեղի ունեցել:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեց Ստեփանակերտից Դադիվանք մեկնած ուխտագնացներից մեկը, դեպի Դադիվանք ամբողջ ճանապարհին կանգնած էին ադրբեջանցի հատուկջոկատայիններ, որոնք դեպի վանական համալիր գնացող գրեթե բոլոր մեքենաները կանգնեցրել են և խուզարկել: «Այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ որ բան, կամ ավելի շուտ ինչ որ մեկին էին ման գալիս»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այսպիսի միջադեպ հրադադարի հաստատումից հետո տեղի է ունենում առաջին անգամ և դրա պատճառները հայտնի չեն:

Պատարագի մասնակիցները նաև պատմեցին, որ այս անգամ ադրբեջանական հատուկջոկատայինները հսկում էին վանական համալիրի բոլոր դռները և նույնիսկ մտել էին աղոթատեղի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: