չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տարհանված ընտանիքների կենսապայմանների հետազոտությունը կշարունակվի

Տարհանված ընտանիքների կենսապայմանների հետազոտությունը կշարունակվի

2022թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետությունում կանցկացվի անհատական բնակարանաշինության ծավալների դիտարկման ամենամյա հետազոտություն. արդյունքները կամփոփվեն մարտին:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ այսօր` հունվարի 19-ին կառույցում կայացած նիստի ժամանակ:

«Տարվա առաջին ամիսներին կընթանա նաև բիզնես ռեգիստրի հետազոտությունը, որ գործարար հատվածի՝ ըստ գործունեության տեսակների, ակտիվության չափերի, ներդրումների և այլ կարևոր ցուցանիշների վերաբերյալ եզակի աղբյուր է: Այս տարի հարցաթերթում ավելացել են նաև գործարարության զարգացմանն առնչվող խնդիրների բացահայտման հարցեր: Հետպատերազմյան փուլում չափազանց կարևոր է նաև տարհանված ընտանիքների կենսապայմանների հետազոտությունը, և պատահական չէ, որ մեր այս տարվա ծրագրում, ինչպես և նախորդ տարվա ծրագրում, այս աշխատանքն իր տեղն է գտել: Հիշյալ հետազոտության շարունակումը թույլ կտա ճիշտ եզրահանգումներ կատարել և ռեսուրսներն ավելի արդյունավետ իրացնել»,-նշել է Մ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ըստ սահմանված մեթոդաբանության, կիրականացվեն սպառողական ապրանքների գների և ծառայությունների սակագների դիտարկումները: 2022թ. ծառայության աշխատանքները կամփոփվեն 18վիճակագրական ժողովածուի, 9 վիճակագրական տեղեկագրում, 7 զեկույցում:

  • Կիսվել: