հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թալիշը վերաբնակեցվում է․ 46 ընտանիք վերադարձել է

Թալիշը վերաբնակեցվում է․ 46 ընտանիք վերադարձել է

Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։  Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։

Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան, հետ վերադարձած ընտանիքների համար նախատեսված տներն ամբողջությամբ կահավորված են։»

 

  • Կիսվել: