հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թովմասյանը կոնգրեսական Փրեյսին խնդրել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի գործողությունների վրա եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն

Թովմասյանը կոնգրեսական Փրեյսին խնդրել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի գործողությունների վրա եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է 

ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրեյսի հետ:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ առ այսօր շարունակվող միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին:

Հանդիպման ընթացքում Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր եւ հայատյաց քաղաքականությունը՝ պարբերաբար կրակի տակ պահելով սահմանային բնակավայրերը եւ այսօր էլ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել՝ պատրաստվելով հերթական ռազմական ագրեսիային։

Նա նաև Դեյվիդ Փրեյսին խնդրել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործողությունների վրա, հետեւողական լինել իրավիճակի հետագա զարգացումներին եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն:

 

  • Կիսվել: