ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանն Արցախի ներկա ու նախկին ՄԻՊ-երի հետ քննարկել է հումանիտար աղետի լուծման ուղիները

Թագուհի Թովմասյանն Արցախի ներկա ու նախկին ՄԻՊ-երի հետ քննարկել է հումանիտար աղետի լուծման ուղիները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն Արցախի ներկա ու նախկին ՄԻՊ-երի հետ քննարկել է հումանիտար աղետի լուծման ուղիները։ 

«Խորհրդարանում հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների
ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին:
Քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:
Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին»,- գրել է նա ֆեյսբուքում:
 

  • Կիսվել: