կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թաղավարդում 16 տարեկան տղան հեծանիվից վայր է ընկել եւ մահացել

Թաղավարդում 16 տարեկան տղան հեծանիվից վայր է ընկել եւ մահացել

Հոկտեմբերի 5–ին ժամը 13 անց 30-ի սահմաններում Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: