ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցիները կրակել էին Թաղավարդում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանք կատարողների ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել էին Թաղավարդում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանք կատարողների ուղղությամբ

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ ազգային ատելության շարժառիթով ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ի, Տ.Մ.-ի և Կ.Մ.-ի ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Մանրամասներ է հայտնում ԱՀ քննչական կոմիտեն։ 

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: