շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սյունիքի հյուրանոցներում փորձում են որքան հնարավոր է շատ արցախցիների տեղավորել

Սյունիքի հյուրանոցներում փորձում են որքան հնարավոր է շատ արցախցիների տեղավորել

Սյունիքի մարզի հյուրանոցների մի մասում տեղերն ամբողջությամբ սպառված են։ Այս պահին փորձում են տեղավորել բռնի տեղահանված արցախցիներին։ Թե որքա՞ն կմնան արցախցիները, կմնա՞ն հյուրանոցներում, և ի՞նչ ճանապարհային քարտեզ է պետությունը մշակել, հյուրանոցներում տեղյակ չեն։

«Գորիս» հյուրանոցն այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, 125 արցախցու արդեն տեղավորել է։  Հյուրանոցը մոտ 200 հոգի կարողանում է տեղավորել, սակայն արդեն մասամբ զբաղված է եղել, երբ արցախցիները Գորիս են հասել։

«Մշտական ապրող հյուրեր ունենք այստեղ։ Բայց փորձում ենք 125 հոգուց բացի ևս 30-40 հոգու տեղավորել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց հյուրանոցի ներկայացուցիչ Հարություն Հայրապետյանը։

«Կիրճ» հյուրանոցից հայտնեցին, որ իրենց հյուրանոցում հանգրվանած արցախցիների մի մասը պատրաստվում է Երևան գալ։

Այս պահին հյուրանոցում գրեթե բոլոր հանգրավանածներն արցախցիներ են։ Հյուրանոցում ընդհանուր ութ սենյակ կա, որից մեկը, ժամը 11:30-ից դրությամբ, ազատվում էր: 25-30 արցախցիներից 10 հոգին դուրս են գալու շուտով, տեղափոխվում են Երևան։ «Սպասում ենք նոր խմբի։ Այս պահին ազատ տեղ չկա։ Նաև բացվող մահճակալներ ենք օգտագործում, որ կարողանանք բոլորին տեղավորել»,- նշեցին հյուրանոցից։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: