շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրբծննդյան տոնին ընդառաջ ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 2000 ավտոմեքենայի մուտքը Արցախ

Սուրբծննդյան տոնին ընդառաջ ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 2000 ավտոմեքենայի մուտքը Արցախ

Սուրբծննդյան տոնին ընդառաջ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են մոտ 2 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտորդական անցակետերով ու Լաչինի միջանցքով, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքում խաղաղապահների տեղակայման տարածքում ռուս զինծառայողները հայրենակիցների հետ կնշեն Սուրբ Ծնունդը հունվարի 7-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 19-ին:

Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Կարատաևն ասել է, որ ռուս խաղաղապահ զորակազմի դիտորդական դիրքերն աշխատում են սովորական ռեժիմով, իրականացվում է մուտքի և ելքի անցագրային ռեժիմ՝ փաստաթղթերի ստուգմամբ ու ավտոտրանսպորտի զննությամբ:

Հաղորդվում է նաև, որ ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

  • Կիսվել: