կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սուրբ Սարգսի տոնին Ստեփանակերտի Մայր տաճարում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ

Սուրբ Սարգսի տոնին Ստեփանակերտի Մայր տաճարում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ

Փետրվարի 4-ին Հայոց Եկեղեցին նշում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը:

Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ հավելելով, որ փետրվարի 4-ին, ժամը 16:00-ին Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է երեկոյան ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնին նվիրված հոգևոր-մշակութային միջոցառում:

  • Կիսվել: